
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը։
«Հայաստանն այսօր զբաղված է այն կործանարար զիջումների փաթեթավորմամբ, որոնց պատրաստ է գնալ՝ անունը դնելով, թե խաղաղություն է հաստատում տարածաշրջանում, սա քաղաքագիտական նոնսենս է, չկա նման բան, այս պահին տեղի է ունենում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերի սպասարկում »,-ասում է Արման Աբովյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան