
Ռուսաստանը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը կսկսի հուլիսի 7-8-ը, այսօր Սոչիում ասել է Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենոյի հետ հանդիպմանը։
«Ավելի զգայուն հարցով, որի շուրջ մենք պայմանավորվել էինք, ամեն ինչ գնում է պլանի համաձայն։ Հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան սպառազինությունների նախապատրաստումը, և իսկույն ևեթ կսկսենք ձեր տարածքում դրանց տեղակայելու աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը ավելի վաղ՝ մայիսի 25-ին, հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք է տեղակայելու Մինսկի խնդրանքով։ Նա նշել էր, որ այն գտնվելու է Ռուսաստանի վերահսկողության ներքո։