Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում տոնեցին Շառլ Ազնավուրի 99-ամյակը: Միջոցառման բացման արարողությունը վստահված էր քոլեջի սաներին: Միջոցառման ժամանակ հնչեցին Շառլ Ազնավուրի լեգենդար երգերը քոլեջի ուսանողների կողմից:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե անձն ունի վատ վարկային պատմություն, ապա ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի մաքրվի այն:
Ալվինա Հովհաննիսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր: Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ?ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին օտարերկրյա դիվանագիտական ծառայություն իրականացնելուց հետո վերադառնում է ՀՀ: Հնարավո՞ր է ներմուծել անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի:
Հարություն Գալստյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 24-րդ մասի համաձայն` օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները եւ ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը՝ բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների: Սույն մասով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ 2000 թվականի հուլիսի 6-ի Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին մասը շարունակում է գործել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների եւ ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդներին վերաբերող մասով մինչեւ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի՝ պայմանագրի համաձայն՝ ՀՀ կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով տեղափոխվող, ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսավճարից: