Մենք պատրաստ ենք զոհողությունների, բայց ոչ երբեք էշ նահատակներ տալու. Ր. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարյան պուրակում ազատամարտիկները շարունակում են հարգանքի տուրք մատուցել մարտիմեկյան զոհերի հիշատակին: Հավաքին ներկա է նաև «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննսյանն իր խոսքն ուղղեց ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ԲՀԿ-ին, նախախորհրդարանին՝ կոչ անելով ավարտին հացնեն 20 տարի առաջ սկսած պայքարը:

«Ես բազմիցս ասել եմ, այս պայքարը մի հոգու պայքարը չէ: Կամ հաղթանակ, կամ ոչինչ: Մենք պատրաստ ենք զոհողությունների բայց ոչ երբեք էշ նահատակներ տալու: Վերից վար, սկսած պրն. Սերժ Սարգսյանից պետք է հրաժարական տան: Դրանից հետո Լևոն, Գագիկ, Նիկոլ, Րաֆֆի, դրանք թող լինեն, բայց որպես ժողովրդի սպասավորներ և ազատամարտիկներ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հավելենք նաև, որ Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանրահավաքի ողջ ընթացքում Սարյան պուրակում չի եղել ոչ մի ոստիկան, իսկ տարածքում չեն նկատվել ոստիկանական մեքենաներ:




Լրահոս