
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը։
301թ-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը: Այս մասին գրում է Qahana.am-ը։
Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց և հրաշքներով, տեսիլքներով ու հաղթություններով զարդարված ուղին:
Ըստ ավանդության, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու իրողությունը սերտորեն կապվում է Սուրբ Հռիփսիմյանց 37 կույսերի նահատակության հետ: Վերջիններս, Հռոմի Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով, ապաստան են գտնում Վաղարշապատ մայրաքաղաքին կից՝ հնձաններում: