
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում:
«Զորավարժություններին ներգրավված զորամիավորումները, միավորումները եւ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանի եւ դուրս բերվել նշանակության շրջաններ:
Ապահովվել է տարածքում կառավարման մարմինների ծավալումը, իրականացվել են միջոցառումներ՝ այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը հետեւել են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։