
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։
Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։
Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները, ներկայացրել Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը և ձևակերպել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անելիքները։