
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 57-ամյա Արտաշ Շ.-ն, որը 2022 թ. մայիսի 18-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։