Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի բնակարանը վերածվել է աղբանոցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի անունը կրող Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող Արամի փողոցը այս պահին շատ խառնիճաղանջ իրավիճակում է: Ցանկացած վարորդ կարող է փաստել, որ այնտեղ երթևեկելով ավտոմեքենան վնասելու մեծ հավանականություն կա նեղլիկ փողոցներում կայանված «երկու հարկանի» ավտոմեքենաների պատճառով: Փողոցի ողջ երկայնքով ընթանում են շինարարություններ, որոնք դեռ կշարունակվեն երկար ժամանակ: Բայց ցավալին այն է, որ իրար հետևից վեր հառնող շքեղ շինությունների կողքին հնամաշ ու լքված խղճուկությամբ  վեր է խոյանում հենց նույն Արամ Մանուկյանի բնակարանը:

963084_723622341016090_619740223_n[1]

Վերոնշյալ երկհարկանի շինությունը այս պահին ծառայում է որպես աղբանոց և  փողոցային շների գիշերային կացարանի: Քաղաքի կենտրում, պետականության հիմնադրի անունը կրող փողոցում  նման ամոթալի վիճակի առկայության  մեղավորը բոլորս ենք: Մեղավոր է նաև քաղաքապետարանը, որի առաջնահերթ պարտականությունն է քաղաքի կետրոնի բարեկարգ վիճակը և ազգային արժեքների պահպանումը, ինչու չէ, նաև մեղավոր են դաշնակցականները, որոնց քաղաքական էտալոնի բնակարանը այս պահին հիշեցնում է հետպատերազմյան շինություն:

1964481_723622357682755_1126750978_n[1]

Հովհաննես Եսայան




Լրահոս