Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը 178 անձի պատժմիջոցների մասին, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն ունի. համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում։
Սահմանափակումների տակ ընկածների թվում է Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ղեկավար Վալերի Զորկինը։
Պատժամիջոցները մտցվել են թիվ 321/2023 հրամանագրով «Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի հունիսի 11-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման և փոփոխման մասին» որոշման համաձայնԼ
Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումներ են ընդունվում հինգ տարի ժամկետով, ի թիվս այլ բաների, դրանք նախատեսում են ակտիվների արգելափակում, սահմանափակում են առևտրային գործառնությունների իրականացումը, դադարեցնում են տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը, արգելում են փոխանցումները տեխնոլոգիայի, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ և այլն։
Վերջին անգամ Զելենսկին հակառուսական պատժամիջոցները երկարաձգել էր մայիսի վերջին, այնուհետև սահմանափակումների տակ են հայտնվել 51 ռուսաստանցիներ և 220 ձեռնարկություններ ու կազմակերպություններ Ռուսաստանից և եվրոպական երկրներից։