
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ղազախստանի Հանրապետությանը՝ անտառային հրդեհների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացանք Ղազախստանի Աբայի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհների մասին լուրը, որը խլել է մարդկային կյանքեր։
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հրդեհների հետևանքով 14 մարդ է մահացել, կան տուժածներ: