
Բաթումիում ավարտվեց 2023թ կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի 61 պատվիրակներից համեմատաբար հաջող հանդես եկան 18-ամյա Ալեքս Սահակյանը, 16-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը և 14-ամյա Բենիկ Աղասարովը, որոնք իրենց տարիքային խմբերում գրավեցին 3-րդ տեղը և արժանացան բրոնզե մեդալի:
8-ամյա Դավիթ Մելքոնյանը և 16-ամյա Նվարդ Հայրապետյանը զբաղեցրեցին 4-5-րդ տեղերը և կպարգևատրվեն բջջային հեռախոսով:
Այդպիսով, Հայաստանի պատանի շախմատիստները արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճեցին 5 մեդալ, այդ թվում 1 ոսկի, 4` բրոնզ: Օրեր առաջ արագ շախմատում չեմպիոն էր դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը: