
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում կազմեց արձանագրություն, որով համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվեց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակի հերթական` հաջորդ թեկնածուին` Մուշեղ Թուրինջի Պետոյանին:ԿԸՀ որոշումը կայացվեց` հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի “ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” N 26 արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով:ԲՀԿ ցուցակի հաջորդ թեկնածուներից Իրինա Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանն ինքնաբացարկ են հայտնել` ներկայացնելով նոտարական վավերացմամբ դիմումներ, հանել են իրենց անունները կուսակցության համամասնական ցուցակից: Համաձայն ընտրական օրենսգրքի` այս դեպքում ինքնաբացարկը համարվում է ընդունելի: