Վիկիլիքսյան բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. նոյեմբերի 16-ին Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դիվանագիտական հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանիև նրա խորհրդական Վիգեն Սարգսյանի հետ: Այս մասին « Վիկիլիքս » -ի հրապարակած փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Պետդեպին ուղարկված զեկուցագրում ամփոփված են կողմերի տեսակետները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքների, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և իշխանության` հանրային վստահության  մակարդակի մասին:

Նախ և առաջ քննարկելով ճգնաժամի խնդիրը Սերժ Սարգսյանը կանխատեսել է «բավականին խիստ դրություն հատկապես 2009թ. առաջին քառորդի համար » և  խնդրել ԱՄՆ աջակցությունը, որպեսզի Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին վարկի տեսքով օգնություն հատկացնի: Սարգսյանը նկատել է, որ միջազգային ֆինանսական օգնությունները մեծ նշանակություն կունենան Հայաստանի համար: Նա հայտնել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին հեռու է համաշխարհային ֆինանսական փոթորկի նախնական ազդեցության ոլորտից, բայց և այնպես անխուսափելի հետևանքները անկում ապրող արտահանումը, ինչպես նաև նվազող տրանսֆերտները (Ռուսաստանից մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար), կարող են լուրջ ճեղք առաջացնել աշխատանքի ու արդյունաբերության բնագավառներում:  « Հայաստանը մեծապես կարիք է զգում ԱՄՀ-ի օգնության, քան երբևէ»,-եզրափակել է Ս. Սարգսյանը:

Հետաքրքիր է, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը հրաժարվել էր երաշխավորել Հայաստանի համար նոր պարտքի հատկացումը, քանի դեռ մեր երկրի տնտեսական ցուցիչներն անկում չեն ապրել: Այդ համատեքստում Սարգսյանը վստահեցրել է, որ մինչ նշված անկումային ցուցանիշներն արձանագրվեն, վարկի հատկացումը կարող է արդեն ուշացած լինել: Փաստորեն, սեփական քաղաքացիներին կոչ անելով մոռանալ ճգնաժամի մասին Սարգսյանների կառավարությունը միջազգային կազմակերպությունների առաջ միջնորդությանև օգնության խնդրանքներով է հանդես եկել:

Ամերիկացիների հետ զրույցում Սերժ Սարգսյանը չի մոռացել հիշատակել նաև « Հազարամյակի մարտահրավերներ »: Նրա խորհրդական Վիգեն Սարգսյանը հավելել է, որ ՀՄ-ի վերջին ամփոփագրում Հայաստանը բարձր գնահատականի է արժանացել, այդ իսկ պատճառով իրենք հույս ունեն, որ այդ հատկացումները շարունակվելու են: Նույն պահին դեսպան Յովանովիչը հակադարձել է, թե տվյալ ամփոփագիրն այնքան էլ դրական բովանդակություն չի ունեցել,և դրա հիմնական նպատակն է եղել քաջալերել կառավարությանը, որ բարելավի իր աշխատանքային որակները, հատկապես «արդար կառավարելու» առումով: Ի պատասխան` Ս. Սարգսյանը սկսել է արդարանալ, թե բարեփոխումները չեն կարող արագ տեղի ունենալ,և ոչ մի հնարավորություն չկա քաղաքական համակարգի ճեղքերը շուտափույթ փակելու համար: Նա հիշատակել է 1990-ականներըև նշել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր ընտրվել 81 տոկոս վստահությամբ, բայց երբ փորձեց ռեֆորմներն արագ իրականացնել, մարդիկ գրավեցին փողոցները,և նույնիսկ այդպիսի հզոր մանդատը չկարողացավ պահպանել քաղաքական համակարգը սոցիալական ճնշումներից: « Այս պատճառով մենք պետք է մեր խնդիրները լուծենք դանդաղորեն»,-եզրափակել է Սարգսյանը:

Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչ կապ է տեսնում նոր ձևավորվող, փլուզված տնտեսությամբ, պատերազմի մեջ գտնվողև երկնիշ տնտեսական աճ գրանցած 2008թ. Հայաստանների միջև: Հավանաբար նրա համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը համահավասար է եղել հսկայական ՍՍՀՄ փլուզմանը, մարտի 1-ի ոճրագործությունն էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

Անդրադառնալով քաղաքական բանտարկյալների խնդրին Սարգսյանը հրաժարվել է ընդունել, որ այն իրական է, ավելին, պնդել է, որ հարցի կարգավորման բանալին գտնվում է դատական համակարգի իրավասության ներքո: Ամերիկացիներին, սակայն, նմանօրինակ աղիողորմ բացատրություններն ակնհայտորեն չեն բավարարել, քանզի Բրայզան միանգամից բարձրացրել է քաղաքական բանտարկյալների խնդիրը շեշտելով, որ որոշ գործեր հարուցում են«մասնակի արդարության» մտահոգություններ: Ս. Սարգսյանն արձագանքել է, թե դատական համակարգը պետք է ինքնուրույն աշխատի «այս մարդիկ փորձել են փոխել կառավարությունը ուժով, ու անհնար է խուսափել արդարադատությունիցև ուղղակի ազատել նրանց »: Դեսպանը, սակայն պնդել է, որ դատաքննությունները կարող են տարիներով շարունակվելև վնասել Հայաստանի քաղաքական զարգացմանն ու միջազգային հեղինակությանը: Յովանովիչը հետաքրքրվել է, թե արդյոք գոյություն չունի այնպիսի մի քաղաքական միջոց, ինչպես, օրինակ, համաներումը, որի միջոցով վերջ դրվի այդ խնդրին: Փաստաթղթի հեղինակի համոզմամբ Ս. Սարգսյանն այդ պահին ակնհայտորեն բարկացել է և բացառել համաներման հնարավորությունը: Փոխարենը խոստացել է, որ եթե Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը որոշում կայացնի ընդդեմ ՀՀ կառավարության, իրենք «պատրաստ են հարգելու այդ վճիռը»: Փաստորեն, Ս. Սարգսյանն այդպիսով արձանագրել է, որ իր համար միևնույն է. թող անարդար վճիռների արդյունքում վնասներ կրի Հայաստանի պետական բյուջեն, միայն թե իշխանությունները մինչև վերջ փորձեն ահաբեկել ժողովրդինև ապահովագրել:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս