
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի երկու խախտման մասին։ «Շուշայի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել, տուժածներ չկան»,- ասվում է գերատեսչության հունիսի 11-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։