
«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր խմբակցության նիստ կանի:
Երեքշաբթի օրվանից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ նիստերի մեկնարկին ընդառաջ՝ այսօր, իշխող ֆրակցիայի պատգամավորները կհավաքվեն, որպեսզի քննարկեն ԱԺ նիստերի օրակարգում ընգրկված օրենքի նախագծերը, որոշեն՝ որ նախագծին, ինչպես են քվեարկելու, ինչ ելույթներ են ունենալու:
Նշենք, որ այս շաբաթ խորհրդարան են գնալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ մասնակցելու 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը:
Քրիստինա Մուշեղյան