Դատահոգեբանական փորձաքննություն Դիլիջանի քրեականի պետի կողմից ծեծի ենթարկված երեխայի գործով. ինչ են փորձում պարզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: Այս փորձաքննությունը նշանակվել է մեկ նպատակով, որպեսզի պարզեն, թե ծեծի ենթարկվելուց հետո ինչ հոգեբանական վիճակում է անչափահաս տղան:

ՀՀ գլխավոր դատախազությունը, թերեւս վախենալով Armlur.am-ի բացառիկ տեսանյութի հրապարակումից, որտեղ ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Ա.Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային, որոշեց վերացնել քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։
Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ, թե որոշում վերացնելով՝ իր կառույցում առկա վիճակը կարգավորվեց, մինչդեռ անչափահասին ծեծելու գործը փակելու համար առնվազն պետք է համակարգից հեռացվեն շատ պաշտոնատար անձիք, ովքեր գործը կոծկել էին։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հրապարակեցինք բացառիկ տեսանյութ, որտեղ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ կարճվել էր, քանի որ պետը իբր զղջացել էր, որ նման բան է արել։ Մեր աղմկահարույց հրապարակումից հետո կարճված գործը վերաբացվեց, քրեականի պետի լիազորությունները դադարեցվեցին, ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց, որից հետո Ղայթմազյանը կալանավորվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս