
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, թե իր նամակում Հռոմի պապը մտերմություն է հայտնել տառապյալ ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամեն ինչ անելու այս տառապանքին վերջ տալու համար»
Նամակում նաև ասվում է․ «Մենք պետք է նպաստենք խաղաղության հնարավորինս արագ հաստատմանը, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար»։
Այս մասին լրատվամիջոցին հայտարարել է ուկրաինական կարգավորման գծով պապական հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Ձուպին, որը վերջերս է վերադարձել Կիևից