Հայաստանի ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում, որով դատապարտել է Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակումը։
«Արդեն 6 ամիս է՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակված է՝ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներով, ինչը վնասակար ազդեցություն ունի 30.000 երեխայի և 9000 հաշմանդամություն ունեցող անձի վրա: Եվ այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի 22.02.23 օրինականորեն պարտադիր վճռին և միջազգային հաստատությունների բազմաթիվ զանգերին»,- գրված է նախարարության էջում: