
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին նիստ է անում։ Բանն այն է, որ վաղվանից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում, ԱԺ խորհրդի որոշմամբ, ընդգրկվել է 27 հարց:
ԱԺ նիստերի մեկնարկին ընդառաջ՝ այսօր, իշխող ֆրակցիայի պատգամավորները կքննարկեն ԱԺ նիստերի օրակարգում ընգրկված նախագծերը, որպեսզի որոշեն՝ որ նախագծին, ինչպե՞ս են քվեարկելու: Նշենք, որ այս շաբաթ խորհրդարան են գնալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ մասնակցելու 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը:
Քրիստինա Մուշեղյան