Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 5-11-ը:

Սևանա լճի մակարդակը հունիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.51մ (11.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 5-11-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.476մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 11-ը ներառյալ՝ 40.810մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 5-11-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 11-ը ներառյալ՝ 68.482մլն. մ³:




Լրահոս