
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հունիսի 10-ին, ժամը 03.10-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 42-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 4 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ և մահակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: