Թուրքական լիրայի արժեզրկման նոր ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օր օրի արժեզրկվում է։ Արժեզրկումը հատկապես սրվեց մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո։

Հունիսի 12-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 23.66-ի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 25.40։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո հրապարակվել էր կառավարության նոր կազմը։




Լրահոս