
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ պետական այցով ժամանել է Ադրբեջան։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում Էրդողանի համար պատվո պահակախումբ է շարվել։
Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնյաներ։