
Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնել է կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։
Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։