
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Անկարա այցելած Նիկոլ Փաշինյանը, բացի պաշտոնական մասից, ունեցել է նաև «ոչ հրապարակային» որոշ հանդիպումներ։
Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի ԱԳՆ աղբյուրը, Փաշինյանն Անկարայում հանդիպում է ունեցել նաև հայթուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, իսկ քննարկման հիմնական հարցը կապված է եղել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Ըստ տեղեկությունների, քննարկվել է Մարգարայի անցակետը հուլիսի երկրորդ կեսին բացելու հնարավորությունը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում