
Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է «Պրեգոմեշը» միջազգային շուկա մտցնելու մասին։
«Սա մեր 2-րդ նորաձևության շաբաթն է: 1-ինը Նյու Յորքում էր, իսկ հիմա մենք Փարիզում ենք և շատ ուրախ ենք լինել այստեղ։
Մենք մեծ պահանջարկ ունեցող զարդերի բրենդ ենք Հայաստանում, և սա մեծ հնարավորություն է մեզ համար, որպեսզի մտնենք միջազգային շուկա», – նշել է նա։