
Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 325 միլիոն դոլարի չափով, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաները:
Սպասվում է, որ փաթեթը կներառի Stryker և Bradley զրահամեքենաներ, որոնք կկարողանան փոխարինել սկսված ուկրաինական հակահարձակման ընթացքում վնասված կամ ոչնչացված սարքավորումները։
Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Պենտագոնի երկու պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով:
Սպասվում է, որ փաթեթի մասին կհայտարարվի երեքշաբթի: Օգնության նոր փաթեթը կներառի նաև ռազմամթերք NASMAS զենիթահրթիռային համակարգերի համար և լրացուցիչ հրթիռներ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար: