ArmLur.am-ը խաղողագործներից ահազանգեր է ստանում, այն մասին, որ մթերող ընկերություններն իրենց հետ պայմանագրեր են կնքում շատ մատչելի գներ առաջարկելով, ինչով պայմանավորված իրենք հայտնվել են անելանելի վիճակում: Խաղողագործներից շատերը ստիպված կա’մ հրաժարվում են պայմանագիր կնքելուց, կա’մ էլ շատ մատչելի գնով համաձայնվում են իրենց մթերքը «հանձնել» տարբեր ընկերությունների:
Ըստ մեր զրուցակիցների, եթե այսպես շարունակվի, ապա իրենք կտուժեն ու կհայտնվեն շատ դժվար իրավիճակում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդիրը հայկական շուկայում միշտ է եղել եւ այստեղ ո՛չ արտադրողը եւ ո՛չ էլ մթերողը մեղավոր չեն, այս հարցը պետք է ՀՀ Կառավարությունy լուծի: Մեր զրուցակիցը նշել է, թե որոնք են այդ պատճատները և ինչ է սպասվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան