
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի կազմով օրերս խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ։
Խոսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում ընդգծել ենք, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:
Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան իր հերթին նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, և իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը: