Սովորել ենք կրակոցների ձայներին. ինչ իրավիճակ է այս պահին Տրետուքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Տրետուքում նորմալ է, կրակոցները գյուղում չեն լսվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Տրետուքի համայնքապետի քարտուղարը:

«Մեզ մոտ կյանքն իր բնականոն հունով գնում է, արդեն սովորել ենք կրակոցների ձայներին»,-հակիրճ նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ քիչ առաջ հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս