Հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։
Համաժողովի շրջանակում, հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ համաժողովին մասնակից ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Ռուսական արվեստի թանգարան (Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք ):
Վերանորոգումից հետո վերաբացված թանգարանում այցելուները կդիտեն մշտական ցուցադրությունը:
***
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 14-ին և 15-ին Մեղրի և Կապան համայնքներում կբացվեն ռուսական կենտրոններ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։
Հունիսի 14-ին ժամը 19:00, Սյունիք մարզպետարանի հետ Կապանի արվեստի պետական քոլեջի՝ Վահագն Ստամբոլցյանի անվ․ երգեհոնային դահլիճում տեղի կունենա բացառիկ դասական համերգ երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիզով։ Այս առիթով Հայաստան են ժամանել
հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։
Հունիսի 15-ին ժամը 10:40, Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվ․ թիվ 7 հիմնական դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացում կրթահամալիրի սաների և համայնքի երեխաների համար:
Հունիսի 15-ին ժամը 13:30, Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա Ռուսական կենտրոնի բացումը և վերջին սերնդի «Պիկասո 3D» տպիչների փոխանցումը կենտրոնին: Համայնքի երեխաները այսուհետև նորաբաց ռուսական կենտրոնում կկարողանան մասնակցել «Դոմ Մոսկվի»-ի կենտրոնի կողմից անցկացվող ռուսերենի անվճար դասընթացներին:
Հունիսի 15-ին ժամը 15:45, Մեղրիի թիվ 2 միջն․ դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացում, դպրոցի սաների և համայնքի երեխաների համար:
Նախաձեռնություններն իրականացվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի և ՌԴ Նախագահի աշխատակազմի աջակցությամբ։
Ցանկության դեպքում, լրագրողների տեղափոխությունը կազմակերպում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։ Ցանկացողները հունիսի 14-ին 08։00 կարող են մոտենալ «Դոմ Մոսկվի» կենտրոն, վերադարձը նախատեսվում է հունիսի 16-ին։ ( Արգիշտիի փող, 7 շենք)։