Մայիսի 24-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Նկատենք, որ Մ.Ղ-ն կին է, որն այս պահին գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան