ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կլինեմ խաղաղության պայմանագիրն ԱԺ-ում վավերացնելու առաջամարտիկը. պատրաստ եմ պատասխանատվության․ Վաղարշակ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի շուրջ:

ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվել է՝ եթե բանակցությունները հասնեն այն փուլին, որ պայմանագիրը կնքվի, գա խորհրդարանվավերացման, արդյո՞ք պատրաստ է ԱԺ-ում վավերացնել փաստաթուղթը եւ պատասխանատվություն վերցնել դրա հետեւանքների համար:

«Եթե երկարատեւ ու բարդ բանակցությունների արդյունքում մեզ հաջողվի ստանալ փաստաթուղթ, որը պետք է գա ԱԺ վավերացման, ապա ես եւ իմ թիմակիցները պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել դրա համար: Ես համոզմունք ունեմ, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի զարգացման կարևոր գրավականն է լինելու»,-ասաց նա:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս