Armenian text to speach

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը վախեցած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գտնում է, որ Պաղեստինի ինքնավարության ջանքերն ուղղված ՄԱԿ տարբեր կազմակերպություններին անդամակցմանը, “ոչ մի օգուտ չեն բերի Պաղեստինին կամ որեւէ մեկին”: Այդ հայտարարությունը նա արել է G-20 վեհաժողովի բացման ժամանակ: 
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ընդհանուր ժողովը ընդունել էր Պաղեստինին  իր շարքերը որպես լիիրավ անդամի, որից հետո ԱՄՆ-ը, Կանադան եւ  Իսրայելը հայտարարել էին, որ դադարեցնում են Կազմակերպության ֆինանսավորումը: Նշենք, որ ԱՄՆ-ի անդամավճարը կազմում է $60 մլն, իսկ Կանադայինը` 10:
 Պան Գի Մունն ասել է, որ պաղեստինյան իշխանությունները հասկացնել են տալիս, որ պատրաստվում են անդամակցել ՄԱԿ եւս 16 մասնագիտացված կազմակերպությունների: ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ արդյունքում տուժելու է այդ կազմակերպությունների ֆինանսավորումը, ինչն անդրադառնալու է միլիոնավոր մարդկանց վրա:



Լրահոս