
Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նիստերը չեն կայանում, քանի որ նա առողջական խնդիր ունի: Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է, թե ինչ է սպասվում այս գործով:
Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաև ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում:
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան