«Սատանի անիվ» կարուսելի օդորակիչները չեն աշխատում, իսկ քաղաքացիներն իրենց խաբված են զգում․ ինչ է կատարվում «Հաղթանակ» զբոսայգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները բողոքում են, որ «Հաղթանակ» զբոսայգու պտտվող անիվի («Սատանի անիվ») օդորակիչները չեն աշխատում: Նրանք պատմում են, որ նախապես հարցրել են՝ արդյոք կա օդորակիչ, ինչին տոմսարկղի աշխատակիցը պատասխանել է, որ այո, կան օդորակիչներ և աշխատում են:

Սակայն իրականում պարզվել է, որ ներսում օդորակիչները չեն աշխատել, քաղաքացիները ստիպված են եղել ամռան այս տապին մոտ 40 րոպե մնալ այդ փակ տարածությունում: Քաղաքացիների խոսքով՝ իրենց խաբում են, քանի որ իրենք նախապես հստակեցնում են, նոր գումար վճարում: Մեզ դիմած քաղաքացիները նշում են, երբ մոտեցել են իմանալու օդորակիչի միացված չլինելու պատճառները, պատասխանել են, որ դեռ ժամը չէ:

Իսկ ինչու օդորակիչները չեն աշխատել և ինչու են մարդիկ իրենց խաբված զգում, ArmLur.am-ը այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ Հաղթանակ» զբոսայգու տնօրինությունից:

Armlur.am-ը զրուցեց «Հաղթանակ» զբոսայգու փոխտնօրեն Գոռ Սարգսյանի հետ, որը նշեց, որ օդորակիչները միանում են ավտոմատ կերպով, այն ժամանակ, երբ շոգ է լինում, սակայն, եթե չի միանում, այցելուները հնարավորություն ունեն՝ ներսից միացնելու:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս