Միջադեպ ՀԱԿ և ԱԻՄ ներկայացուցիչների միջև (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ միջադեպ ՀԱԿ ներկայացուցիչներից մի քանիսի և ԱԻՄ ներկայացուցիչ Արկադի Վարդանյանի միջև: Վերջինս հանրահավաքին մասնակցում է մի գրությամբ, որի վրա գրված է. «Մարտի մեկ ծնողը 1996թ սեպտեմբերն է»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչներին վրդովեցրել է այս պաստառի բովանդակությունը, որից հետո նրանք ասել են Արկադի Վարդանյանին, որ այն ուղղված է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Վարդանյանը հայտնեց, որ եթե դատապարտվեին 1996թ-ի դեպքերը (նկատի ունի 1996թ -ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ժողովրդի ընդվզումը-խմբ.), ապա մարտի մեկ չէր լինի: Նրա խոսքով` իրեն անտեղի էին ձերբակալել 1996թ.-ին` պարզաբանելով, որ ոստիկանները ձերբակալել են իրեն այն պատճառաբանությամբ, թե ինքը զազրախոսությամբ էր զբաղված ոստիկանների հետ հրապարակում, և դա այն դեպքում, երբ ինքը ոչինչ չէր արել:

Այդ միջադեպին միջամտեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը, որից հետո կրքերը հանդարտվեցին:

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքը, որին միացել են նաև Սարյանի պուրակում հանրահավաք կազմակերպած ազատամարատիկները:




Լրահոս