Իսպանիայի Տերուել քաղաքում այսօր 5-հարկանի շենք է փլվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին Twitter-ում հաղորդել է արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նախքան շենքի փլուզումը 5-հարկանի շենքի 21 բնակարաններից բոլոր բնակիչները տարհանվել են: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Միջադեպի պատճառները դեռ չեն նշվում։ Այդուհանդերձ, ինչպես գրում է El Español թերթը, ամեն ինչ վկայում է այն մասին, որ շենքը փլուզվել է վերջին օրերին քաղաքում մոլեգնող փոթորկի պատճառով։