Շաբաթ օրը «ՀԺ»-ն տեղեկություն տարածեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, հեռացվելու է աշխատանքից, քանի որ ՀՀ վարչապետն անձամբ նման հրահանգ է տվել: Իսկ մինչ այդ էլ Վերահսկիչ պալատն էր ստուգումներ սկսել Կոտայքի մարզում: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի դեմ արշավ է սկսել: Երեկ արդեն հասկանալի դարձավ, որ ԲՀԿ-ն նահանջում է: Գագիկ Ծառուկյանը հրապարակավ ասաց. «Մենք մեր միասնական նպատակները հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ` փետրվարին ստորագրված հուշագրով…»: Նախկինում ասված ավելի լայն կոալիցիաների մասին արդեն ոչ մի խոսք չկա: Այսինքն, երբ «կպան փեսայի խաթրին», Ծառուկյանը տեղի տվեց` իր ձեռքով վերացնելով իր անպարտելի լինելու միֆը: Երեկ փորձեցինք մեկնաբանությունների համար դիմել անձամբ Կարո Գուլոյանին, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը ոչինչ չմեկնաբանեց:
ԲՀԿ-Ն ԷԼԻ ՀՆԱԶԱՆԴՎԵՑ ՀՀԿ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ