
Ալբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 65 կգ քաշային Պետրոս Աշկարյանը փայլուն հաղթանակ է տոնել եզրափակչում՝ հռչակվելով չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Աշկարյանը վճռորոշ գետոմարտում 5։3 հաշվով հաղթանակ է տոնել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չիկաիձեի նկատմամբ։
55 կգ քաշային Յուրի Կարապետյանը 2։5 հաշվով զիջել է մրցակցին բրոնզե մեդալի համար պայքարում։ 80 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Տեր-Մաթևոսյանը նույնպես պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։