
Հունիսի 14-ը բռնադատվածների հիշատակի օրն է: 2006 թվականից «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում որպես բռնադատվածների հիշատակի օր:
Օրվա ընտրությունը պայմանավորված է 1949 թ. հունիսի 14-ով, երբ կազմակերպվեց հայերի, ինչպես նաեւ ԽՍՀՄ տարածքում բնակվող այլ ազգերի, զանգվածային արտաքսումն Ալթայի երկրամաս: