
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության այլ ներկայացուցիչների հետ, կքննարկի խաղաղության և անվտանգության հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կլինի Մոսկվայում: Դի Կառլոն հանդիպումներ կունենա ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խաղաղության և անվտանգության հարցեր»,-ասել է Դյուժարիկը: