
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում, ցավոք, ևս մեկ վնասվածք կա, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը ևս լքել է հավաքականի ճամբարը:
Նշենք, որ 31-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ: