Չայցելել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներ և Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ դեսպանատան հորդորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել․

«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝

Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ։
Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։




Լրահոս