
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են գործուղումները տարբեր երկրներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Թագուհի Ղազարյանը հունիսի 19-22-ը կգործուղվեն Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն):
Թե ինչ օրակարգով են ՔՊ-ականները գործուծվում՝ հայտնի չէ, ամեն դեպքում, ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ այդ մասին գրված չէ:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան