Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։
«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», – ասաց Միլլերը: