ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրուգիշեր ազատությունից խոսող հեղափոխականներն անգամ միտք արտահայտելու իրավունք չունեն․ համեմատական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21 տարի առաջ հունիսի 11-ին ԱԺ-ում էլի լարված իրավիճակ էր. ընդդիմությունը գրավել էր ԱԺ ամբիոնը եւ պահանջում էր իշխանության պաշտոնանկության գործընթաց սկսել:

Թեև իշխող խմբակցության պատգամավորները փորձում էին բանակցել ընդդիմադիրների հետ, ընդհանուր հայտատարարի գալ, որպեսզի կասեցնեն ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացը, միաժամանակ ամբիոնի մոտ վազեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» և ապտակեց աբիոնը գրաված ընդդիմադիր պատգամավոր Արամայիս Բարսեղյանին: (Ի դեպ, Սարգսյանն այսօր կալանավայրում է):

Բայց այստեղ էական է այն իրողությունը, որ ԱԺ դահլիճում գործադրված բռնության այդ կադրը ընդվզում առաջացրեց հենց իշխանական՝ «Երկրապահ» խմբակցության ներկայացուցչի մոտ: Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, նախ առաջ եկավ, որ նախատի Լևոն Սարգսյաին, ապա զայրացած պատգամավորական մանդատը շպրտեց ԱԺ նախագահի վրա ու դուրս եկավ նիստերի դահլիճից. «դուք էլ ձեր մանդատն էլ»:

Հիմա համեմատական անցկացնենք, թե իրավիճակն ինչպիսինն է հեղափոխական, այսպես կոչված, «ժողովրդավար» խորհրդարանում: Ինքնուրույնության, ինքնուրույն մտածողության իսպառ բացակայություն: Անգամ Արցախի հանձնումը հույզեր չի առաջացնում ՔՊ-ականների մոտ:

Սա փոքրիկ համեմատություն էր, թե ինչպիսի ինքնուրույնություն ունեին պատգամավորները նախկինում՝ 2002 թվականին, իսկ այսօր ինքնուրույն միտք անգամ արտահայտելու իրավունք Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամաները չունեն: Հեղափոխականները, որ օրուգիշեր ազատությունից էին խոսում, ամենակախյալն են ու իշխանահպատակ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս