«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իշխանական վերնախավում առաջիկայում 12 փոփոխություն է կատարվելու: Երեկ արդեն պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ոստիկանապետ է նշանակվելու ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Սակայն պարզ չէ, թե ով է ՊՆ-ում նշանակվելու Գասպարյանի փոխարեն. չի բացառվում, որ այդ հաստիքն ընդհանրապես փակվի: Առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաեւ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Նրա փոխարեն նշանակվելու է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Երեկ երեկոյան լուրեր էին շրջանառվում, որ հրաժարական է ներկայացրել փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գեւորգյանը, սակայն նրա մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը հերքեց այդ լուրը: Բայց իշխանական վերնախավի մեր աղբյուրները պնդում են, որ այսօր-վաղը Գեւորգյանին` աշխատանքից ազատելու հրամանը կհրապարակվի, իսկ այսօր երեկոյան ՀՀԿ-ում խորհրդի նիստ է գումարվելու՝ այդ պաշտոնում Գեւորգյանին փոխարինողի հարցը քննարկելու համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ