Նիկոլ Փաշինյանը խախտել է ներքին օրենսդրությունը․ Ժոզեպ Բորելի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումների ժամանակ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ասել է, որ առաջին անգամ Հայաստանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Սա առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միանշանակ ասում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում: Այն, ինչ նա ասաց մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ղարաբաղի ճանաչման հետ, միանգամայն միանշանակ էր»,- ընդգծել էր ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։ Բորելը ամփոփել է՝ ասելով. «Սա «պլանավորված խաղաղության» համաձայնագրի մեսիջներից մեկն է, որը պետք է ընթանա բանակցային գործընթացի մյուս կետերին զուգահեռ»։

Հավելենք, որ Հայաստանի որեւէ ղեկավար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դրել, սակայն որեւէ ղեկավար չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Չի ճանաչել, քանի որ Անկախության հռչակագրում, Սահմանադրության ներածության մեջ հստակ ֆիքսված է, որ Հայաստանի որեւէ ղեկավար իրավունք չունի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:

Նիկոլ Փաշինյանը խախտել է ներքին օրենսդրությունը:

Էմմա Միքայելյան




Լրահոս